Շահագործման է հանձնվել «Նոր Արաբկիր» (Մոլոկանի) այգին
Շահագործման է հանձնվել «Նոր Արաբկիր» կամ, ինչպես ժողովուդն է անվանում, Մոլոկանի այգին։
Ֆեյսբուքի իր էջում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է․
«Երևանի կանաչապատման ոլորտում մեծ փոփոխություններ ենք նախաձեռնել: Այս պահին մի շարք այգիների վերականգնումներ ընթացքի մեջ են, որոշների աշխատանքներն էլ՝ պլանավորված են:
Այսօր շահագործման հանձնեցինք ևս մեկ այգի՝ «Նոր Արաբկիր» կամ, ինչպես ժողովուդն է անվանում, Մոլոկանի այգին, որն իր հիմնումից ի վեր հիմնանորոգվել է առաջին անգամ և վերագործարկեցինք շատրվանային համալիրը. վստահ եմ` լավագույն այգիներից մեկն է Երևանում»:
Մանրամասները՝ տեսանյութում։