Մեքսիկայում գազատար է պայթել
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ մեքսիկական Պուեբլա նահանգում պայթել է Pemex ընկերության գազատարը: Տարածքը 500 մետր շառավող վերցվել է շղթայի մեջ: Տեղի բնակչությունը տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, հրշեջները, Ազգային գվարդիան, ՊՆ ներկայացուցիչները և Pemex-ի մասնագետները: Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Pemex նավթագազային ընկերության աշխատակիցները գտնվում էին ապօրինի կապակցման վայրում և փորձում փակել խողովակը, որն այդ ժամանակ վնասվել է էքսկավատորի սխալ շահագործման հետևանքով, սակայն անձնակազմը պայթյունից առաջ կարողացել է փախչել և բղավելով զգուշացնել մոտակա տների բնակիչներին: Պայթյունից վնասված երեք շինություններից մեկն ամբողջությամբ այրվել է: