ԱՄՆ-ում չարաճճի դպրոցականները կպատժվեն բահով
Միսսուրիի Քասվիլ դպրոցական շրջանը որոշել է վերականգնել ֆիզիկական պատիժը աշակերտների համար, որը վերացվել էր 2001-ին: Նոր կարգապահական միջոցներն առաջարկել են ծնողները. դասերից հեռացնելու տարբերակը նրանց դուր չէր գալիս, գրում է The Guardian-ը։
Ֆիզիկական պատիժը վերջին միջոցը կդառնա։ Երեխաներին հարվածել կարող է միայն տնօրենը՝ դպրոցի աշակերտ չհանդիսացող վկայի ներկայությամբ։ Դեմքին եւ գլխին հարվածել չի կարելի՝ միայն հետույքին: Ցածր դասարանների աշակերտները կստանան 1-2 հարված, ավագ դասարանների աշակերտները՝ մինչեւ 3 հարված։
Ծնողները, ովքեր ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները պատճվեն այս եղանակով, պետք է համաձայնություն ստորագրեն։