Լիտվան Ուկրաինայի համար 27 անօդաչու կգնի Լեհաստանից
Լիտվան Ուկրաինայի համար 1 մլն եվրո ընդհանուր արժեքով 27 Warmate կամիկաձե-անօդաչու սարք կգնի Լեհաստանից: Եվս 10 անօդաչու թռչող սարք Վարշավան կփոխանցի անվճար: Այս մասին հայտնել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը:
Նշենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Լիտվայից ստացել է թուրքական «Բայրաքթար»: