Մեհրիբան Ալիևային բարկացրել է իր ծննդյան անակնկալը
Ադրբեջանցի երիտասարդ բանաստեղծ Իբրահիմ Խուդային բանաստեղծությամբ շնորհավորել է երկրի առաջին տիկին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևային` ծննդյան օրվա առթիվ, գրում է Инфотека24-ը։
Բանաստեղծությունները, սակայն, դուր չեն եկել բռնապետի կնոջը, քանի որ դրանցում բանաստեղծը հիշեցրել է, որ ժողովուրդը սովամահ է լինում, հացը թանկանում է, մարդիկ չեն կարողանում դեղեր գնել, և ակնարկում է, որ այդ ամենը չի անհանգստացնում փոխնախագահին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արդյունքում Խուդային բերման է ենթարկել ոստիկանություն։ Ազատ արձակվելուց հետո նա ասել է, որ պատճառը տանտիրոջ հետ կոնֆլիկտն է եղել, սակայն շնորհավորական բանաստեղծությունն այլեւս իր էջում չկա։
Նշենք, որ Մեհրիբան Ալիեւան ծննդյան օրը նշել է նախօրեին՝ օգոստոսի 25-ին։