Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. տրանսգենդերները հարձակվել են գեյերի վրա (տեսանյութ)
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել գեյ ակումբի մոտ: Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տրանսգենդերները հարձակվել են գեյերի վրա և ծեծկռտուք են կազմակերպել՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով, գեյերը սկսել են պաշտպանվել։
Կռվի մասնակիցներից մեկի խոսքով՝ պատճառը եղել է ալկոհոլի չարաշահումը։
Միջադեպը նկարահանվել է, կադրերում երևում է, թե ինչպես հարձակվողներից մեկը մյուսի գցում ասֆալտին, և նա քիչ է մնում ընկնի տաքսու մեքենայի անիվների տակ։
Միջադեպի պատճառներն ու մանրամասները պարզվում են։