Եղիսաբեթ II-ը առողջական խնդիրների պատճառով Բրիտանիայի նոր վարչապետին կնշանակի Շոտլանդիայում. Sun
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը առողջական խնդիրների պատճառով երկրի նոր վարչապետին չի նշանակի Բուքինգհեմյան պալատում, ինչպես ընդունված է, տեղեկացրել է The Sun-ը՝ հղում կատարելով տեղեկատվական աղբյուրին։
Ինչպես տեղեկացրել է աղբյուրը, թագուհին դա կանի Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։ Նրա խոսքով՝ 96-ամյա միապետուհուն խորհուրդ է տրվել չգնալ Լոնդոն։
«Այնքան էլ լավ ընտրություն չէ ստիպել թագուհուն երկու ուղղությամբ հազար մղոն հաղթահարել 48-ժամյա այցելության համար, երբ վարչապետն ինքը կարող է հեշտությամբ հասնել Բալմորալ»,- նշել է աղբյուրը։
Աղբյուրը նաեւ տեղեկացրել է, որ Եղիսաբեթ II-ը պատրաստվում է անձամբ նշանակել նոր վարչապետին եւ ոչ թե դա հանձնարարել որդուն՝ արքայազն Չառլզին։