Բայդենը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերին կուղեւորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Սեպտեմբերի 18-ին նախագահ Բայդենը կուղեւորվի Նյու Յորք: Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, եւ երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին, նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից մինչեւ 26-ը: Այդ միջոցառմանը, որը բացում Է Գլխավոր ասամբլեայի նոր տարեկան նստաշրջանը, ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Է հաստատել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: