Ռուսական կողմը Կուրսկում ձերբակալել է Ուկրաինայի հետախուզության գործակալ
Կուրսկում ձերբակալվել է Ուկրաինայի հետախուզության գործակալը, ով լրտեսում էր ռազմական օբյեկտները, հայտնում են Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունից: Տեղեկանում ենք РИА Новости-ից:
Նշվում է, որ ձերբակալվածը Ուկրաինայի քաղաքացի է, ով ապրել է Կուրսկում: Նա եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գործակալ է:
Տղամարդը խոստովանել է, որ տվյալներ է հավաքել Զինված ուժերի սպաների և նրանց ընտանիքների մասին: Նրա մոտից առգրավվել են պարտիզանական գրականություն և հետախուզության հատուկ տեխնիկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։