Մարիա Գևորգյանը ԵԱ-ի առաջատարին զիջում է կես միավորով
Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը պարտությունը կրեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը:
Այժմ Մարիա Գևորգյանը կես միավորով է ետ մնում առաջատարից և ունի 5 միավոր: 4,5-ական միավոր ունեն Լիլիթ ՄԿրտչյանը և Աննա Սարգսյանը: 4 միավոր է հավաքել Էլինա Դանիելյանը: