Բաքվից Անթալիա թռչող ինքնաթիռը հարկադիր կերպով վերադարձել է օդանավակայան
«Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) J2 027 Բաքու-Անթալիա չվերթի անձնակազմի ղեկավարը օգոստոսի 26-ի վաղ առավոտյան թռիչքից հետո որոշել է հետ վերադառնալ Բաքվի «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ վերադարձի պատճառը եղել են օդանավում առաջացած տեխնիկական խնդիրները:
Բաքվից Անթալիա մեկնող ուղևորները ստիպված կլինեն թռչել մեկ այլ ինքնաթիռով: