2022թ. առաջին յոթ ամիսների տվյալներով Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը. Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել` կից գրելով.
«Ղրղզստանի Չոլպան֊Ատա֊ում ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նախաճաշին քննարկում ենք տնտեսական համագործակցության ընթացքն ու նոր հնարավորությունները։
2022թ. առաջին յոթ ամիսների տվյալներով Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը` 13,1%։ Այս ցուցանիշը նաև լավագույններից է աշխարհում»։