Թուրքիան չի հրաժարվի երկրի հարավում 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումից. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է Սիրիայում անդրսահմանային գործողություն իրականացնելու Անկարայի ծրագրերը:
«Մենք կշարունակենք հակազդել ահաբեկչական կազմակերպություններին, մինչև 30 կմ խորությամբ անվտանգության միջանցք կապահովենք մեր հարավային սահմանների երկայնքով։ Ես ևս մեկ անգամ այդ մասին հայտարարում եմ ամբողջ աշխարհին»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ Սիրիայում գործողությունը կարող է իրականացվել ցանկացած պահի։ «Մենք միշտ ասում ենք, որ կարող ենք գալ անսպասելիորեն, գիշերը։ Մենք կարող ենք դա անել ցանկացած պահի և ցանկացած վայրում»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Անկարան հավակնություններ չունի ուրիշի տարածքների նկատմամբ։