«Երևանը» հաղթեց «Եվրոպային». Ֆուտզալի Չեմպիոնների լիգա
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում օգոստոսի 25-ին «Երևանը» ուժերը չափեց ջիբրալթարական «Եվրոպայի» հետ:
Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, Հայաստանի չեմպիոնը տարավ որակավորման փուլի իր առաջին հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 15:1 հաշվով:
«Երևան» – «Եվրոպա»՝ 15:1 (9:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Ասլանյան, 00’31”, 28’06” Մաշումյան, 03’21”, 29’36”, 36’23” Դավիդյան, 04’42”, 05’21”, 19’51”, Պատատյան, 06’56”, 13’16”, 22’00”, Մելիքյան, 14’53” (10մ), Սարգսյան, 19’30”, Միքայելյան, 24’57”, Թումբարյան, 35’27”, Ֆրեյլ, 24’43”
Այսօր կայացած C խմբի մյուս խաղում «Լոնդոն Հելվեցիան» 9:6 հաշվով հաղթեց լատվիական «Պետրո-վ-ին»: Երկու խաղային օրերի արդյունքներով «Երևանը» և «Լոնդոն Հելվեցիան» ունեն 6-ական միավոր, «Պետրո-վ-ը»՝ 3 միավոր, իսկ «Եվրոպան» միավոր չունի:
Վերջին երկու հանդիպումները կկայանան օգոստոսի 27-ին: «Երևանը» ուժերը կչափի «Լոնդոն Հելվեցիայի», իսկ «Եվրոպան»՝ «Պետրո-վ-ի» հետ: