Այս պահի դրությամբ տուժածներ չկան․ ԱՀ Առողջապահության նախարարություն
Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, այսօր Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։
ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:
«Այս պահի դրությամբ տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ: