«Մեծ պայթյուն եղավ ու «Սուրմալու»-ի նման ծուխ է բարձրանում». Մետաքսե Հակոբյանը՝ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի մասին
Տեսանյութեր«Ստեփանակերտի Ալեք Մանուկյան–Տերյան խաչմերուկային հատվածում մի տարածք կա, որտեղ և՛ հեղուկ գազ են լցնում, և՛ թթվածնային սարքավորումների արտադրություն կար, այդտեղ հրդեհ է բռնկվել, պայթյուն է եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ուզում էի մոտենալ, փակ էր ճանապարհը, թույլ չտվեցին: Այս պահի դրությամբ չգիտեմ՝ զոհեր կան, թե ոչ, բայց բավականին լուրջ պայթյուն էր: Մոտ 30 րոպե առաջ է եղել, դեռ մանրամասն տեղեկություններ չունենք: Բնակելի հատված չէ, բայց այդտեղ աշխատում են մարդիկ, և կարծում եմ՝ կլինեն վնասված մարդիկ: Ես շատ հեռու չէի, մեծ պայթյուն եղավ ու «Սուրմալու»-ի նման ծուխ է բարձրանում, ահագին տարածվել է արդեն: Այսինքն՝ փոքր բան չէ»,- ընդգծեց նա: