Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել
Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհից հետո պայթուն է առաջացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյան։
Նա նշել է, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
Քիչ հետո կլինի պաշտոնական հաղորդագրություն։