Փաշինյանի սրտի ռուս բլոգերը Հայաստանին մեղադրում է Ղարաբաղում հանցագործությունների մեջ
«ORAGIR.NEWS»-ը գրել է․
Նիկոլ Փաշինյանի սրտի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը Փաշինյանի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխության կարկառուն ջատագովներից ու քարոզիչներից էր, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու հայերին մեղադրել Ղարաբաղը օկուպացնելու մի շարք այլ մեղքերի մեջ, իսկ Ադրբեջանին ներկայացրել որպես զոհ։ «Ղարաբաղը Ղրիմ չէ Եթե պիտի զուգահեռներ անցկացնենք Ղարբաղի և ինչ-որ ռուսական բանի հետ, ապա պետք է համեմատել Չեչնիայի հետ։
Մենք Չեչնիայում 2 պատերազմ ենք ունեցել, որոնց ժամանակ մենք ավերակների ենք վերածել Գրոզնին և ողջ Չեչնիայի Հանրապետությունը։ Այդ ժամանակվանից Ռուսաստանը անընդմեջ ներդնում է ահռելի ռեսուրսներ՝ ավերվածը վերականգնելու համար։ Ռուսաստանը վերակառուցել է թե՛ Գրոզնին, թե՛ Չեչնիան, և դա արել է չեչենների համար, այնտեղ բացի զինծառայողներից ռուսներ չկան։ Այդուհանդերձ Ռուսաստանը, կամ գոնե նրա հասարակության մի մասը, միշտ հիշում է այն մասին, որ 2 չեչենական պատերազմներն էլ մեր մեղքն են, մեր հանցագործությունը, և ոչ միայն հիշում է այդ մասին, այլ այդ մասին բարձրաձայնում է։ Ռուսաստանում ոչ ոք, բացի չեչեններից, Չեչնիան չի անվանում հայրենիք, այսինքն՝ մենք անուղղակի ճանաչում ենք, որ Չենչնիան մերը չէ, Չեչնիան օկուպցված է։ Իսկ այժմ այդ ամենը համեմատեք Ղարաբաղի հետ․ Հայաստանը միացրել է իրեն Ղարաբաղը և նրա շրջակա տարածքները զենքի ուժով։ Այդ առումով իրավիճակները նման են, բայց ահա հետո․․․։
Հայաստանը ոչինչ չի արել, որպեսզի վերականգնի Ադրբեջանի գրավյալ տարածքներում ավերվածը։ Հայաստանը ոչինչ չի արել այն մարդկանց համար, որոնք ապրել են այդ տարածքների վրա, նրանց ուղղակի արտաքսել են և հետ վերադառնալ թույլ չեն տվել։ Հայաստանը, կամ գոնե նրա ինչ-որ հատվածը, այդ տարածքների գրավումն ու բռնի պահումը չի համարել հանցագործություն։
Հայաստանը այդ առումով մեղքի զգացում չունի, համենայն դեպս ես չեմ տեսնում մարդկանց, որոնք այդ մասին բարձրաձայնում են։ Եվ այս ամենի ֆոնին յուրաքանչյուր հայ, առնվազն ֆեյսբուքում, իր պարտքն է համարում կրկնել, որ Ղարաբաղը հայրենիք է՝ այն էլ մեծատառով։
Ռուսաստանը համարվում է ագրեսիայի, կայսերապաշտության և կեղծավորության օրինակ։ Բայց նույնիսկ ագրեսիվ, կայսերապաշտ, կեռղծավոր Ռուսաստանը, գրավելով ինչ-որ տարածք, և այն դարձնելով մեռյալ գոտի, այն չի անվանում հայրենիք՝ այն էլ մեծատառով»,- գրել է բլոգերը։
Վերջինիս տեքստից պարզ է դառնում, որ արցախահայության ինքնորոշման արդարացի պայքարը, և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխիքներ ապահովելու ռուս բլոգերը Հայաստանի կողմից հանցագործություն է համարում, և ակնհայտ է դառնում, որ նա ՆԻկոլ Փաշինյանի «հեղափոխությունը» գովաբանում էր «հայերի կողմից իրենց հանցանքները բարձրաձայնելու» և Արցախը Ադրբեջանին հանձնելու ակնկալիքներով։ Կամ գուցե Նիկոլ Փաշինյանը սույն բլոգերի՞ն նկատի ուներ, երբ ասում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձող իջեցնել։