Սիլվեստր Ստալոնեն և կինը 25 տարվա ամուսնությունից հետո բաժանվում են
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն և կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, ամուսնալուծվում են, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ Ֆլավինն ամուսնալուծության համար դատարան է դիմել օգոստոսի 19-ին:
Ընդ որում, դեռևս օգոստոսի սկզբին պապարացիների կողմից արված լուսանկարներում երևում է, որ Ֆլավինն առանց ամուսնական մատանու է:
Իր հերթին 76-ամյա Ստալոնեն, հերքել է խոսակցություններն առ այն, որ իր ու Ֆլավինի 25 տարվա ամուսնությունն ավարտվել է շան պատկերով դաջվածքի պատճառով. դերասանն աջ ուսին կնոջ դեմքով դաջվածքը ծածակել է շան պատկերով:
Ստալոնեն ուղղակի պարզաբանել է, որ ինքն ու 54-ամյա կինն որոշել են շարժվել տարբեր ուղիներով:
«Մենք հարաբերությունները չենք ավարտել նման չնչին վեճով: Ես ամենաբարձր հարգանքն եմ տածում Ջենիֆերի նկատմամբ։ Ես միշտ կսիրեմ նրան: Նա յուրահատուկ կին է: Նա ամենալավ մարդն է, որին ես երբևէ հանդիպել եմ», - մեկնաբանել է դերասանը:
Զույգն ունի երեք դուստր: