Վրաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ անտառային հրդեհների դեմ պայքարին աջակցելու պատրաստակամության համար
Վրաստանի արտաքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին անտառային հրդեհների դեմ պայքարին աջակցություն առաջարկելու համար։ Ըստ «Sputnik Армения»-ի՝ այս մասին հայտնել է «Sputnik Грузия»-ն։
«Նրանք մեզ առաջարկել են օգնել տեխնիկայով, իհարկե, մենք նույնպես տեխնիկա ենք մոբիլիզացրել, բայց դուք տեսնում եք, որ մենք ֆիզիկապես չենք կարող այդ տեխնիկան օգտագործել մեծ քանակությամբ, տեղանքն է այդպիսին», – ասել է Գոմելաուրին։
Նրա խոսքով՝ ամենից արդյունավետն ինքնաթիռների օգտագործումն է, բայց հաշվի առնելով ամբողջ Եվրոպայում հրդեհների տարածումը՝ հազիվ թե հնարավոր է սպասել, որ Վրաստանին ինքնաթիռներ կտրվեն։
Ավելի վաղ հաղորդվել էր Վրաստանի Բորժոմիի մուիցիպալիտետի Կվաբիսխևի գյուղի մոտ գնտվող անտառում բռնկված խոշոր հրդեհերի մասին։