Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հետ է կանչվել պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ռուբեն Սադոյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռուբեն Սադոյանին հետ կանչել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: