Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնել Գերմանիա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
Օրերս հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ի երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Նախագահի գրասենյակից պարզաբանել էին, որ դատարանից ստացել են արտերկիր մեկնելու թույլտվություն, դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։
Մեզ հայտնի է դարձել, թե ինչ նպատակով եւ ուր է մեկնել երկրորդ նախագահը։ Նա Գերմանիայի Դաշնություն է գնացել բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։ Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, նա զրկված էր արտերկիր մեկնելու հնարավորությունից, առավելագույնը թույլատրում էին Մոսկվա մեկնել՝ «Սիստեմայի» նիստերին մասնակցելու։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։