Թուրքիայի հարավ-արեւելքում տղամարդը սպանել է կնոջն ու երեք դուստրերին
Տղամարդը ներկայացել է ոստիկանություն՝ խոստովանելով, որ սպանել է կնոջը եւ երեք դուստրերին։
Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավարեւելյան Շըրնաք նահանգում, հայտնում է Daily Sabah-ը։
Անվտանգության ուժերը կասկածյալի կնոջ եւ դեռահաս դստրերի դիերը հայտնաբերել են Իդիլ թաղամասում գտնվող ընտանիքի տանը, երբ կասկածյալը ոստիկաններին պատմել է սպանությունների մասին՝ ատրճանակը հանձնելով մոտակա ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներին:
Զոհերը սպանվել են քնած ժամանակ գլխին կրակոցներից։ Սպանության դրդապատճառը պարզ չէ, հետաքննությունը շարունակվում է։