Ամերիկացիների կեսից ավելին աջակցում է Կիևին՝ ՌԴ-ի հետ պատերազմում. Reuters
Ամերիկացիների կեսից ավելին աջակցում է այն պնդմանը, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի սատարել Ուկրաինային, քանի դեռ, Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը այդ պետության տարածքից:
Ipsos-ի հետ համատեղ այսպիսի տվյալներ է հրապարակել Reuters-ը՝ ներկայացնելով սոցհարցման արդյունքները:
Այսպես, 1005 հարցվածներից 53 % -ը կողմ է արտահայտվել Ուկրաինային աջակցելուն, և միայն 18% -ն է դեմ եղել այդ որոշմանը:
Ընդ որում, աջակցություն են արտահայտել ԱՄՆ երկու հիմնական քաղաքական ուժերի՝ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների կողմնակիցները:
Նշվում է նաև, որ հարցվածների 51%-ն աջակցել է Ուկրաինային զենք տրամադրելուն, իսկ 22%-ը՝ դեմ է արտահայտվել: