«Ես 12 կամ 13 տարեկան էի». Դեմի Լովատոն պատմել է, թե ինչպես է սկսել թմրանյութ օգտագործել
Երգչուհի Դեմի Լովատոն պատմել է թմրամոլության եւ ալկոհոլային կախվածության դեմ տարիների պայքարի մասին։ Նա խոստովանել է, որ առաջին անգամ թմրամոլ է դարձել այն բանից հետո, երբ վթարի է ենթարկվել, եւ բժիշկն իրեն օփիատներ է նշանակել: Այս մասին երգչուհին խոսել է Call Her Daddy փոդքաստում։
«Առաջին անգամ սկսեցի փորձարկել 12 կամ 13 տարեկանում։ Մայրս չէր մտածում, որ ստիպված կլինի արգելել իր 13-ամյա դստերը հաբեր օգտագործել։ Դեմին նշել է, որ մայրը սկսել է իրենից թաքցնել հաբերը, երբ տեսել է, թե որքան դեղահաբ է ընդունում։ Հետագայում նա կախվածություն է ձեռք բերել այլ նյութերից։ 17 տարեկանում առաջին անգամ փորձեցի այլ նյութեր եւ շատ սիրահարվեցի դրանց»,- պատմել է նա եւ նշել, որ 18 տարեկանում բուժում է ստացել։
Բացի թմրամիջոցների հետ կապված խնդիրներից, Դեմին դեռահաս տարիքում խնդիրներ է ունեցել նաեւ ալկոհոլի հետ։ Երգչուհին կարող էր մահանալ 2018 թվականին՝ թմրանյութերի չափից մեծ դոզայից։ Ինչպես պատմել է արտիստուհին այդ միջադեպի հետեւանքներն այսօր էլ զգացվում են՝ մասնավորապես տեսողության խնդիրների պատճառով չի կարողանում մեքենա վարել։