Ֆրանսիան 4000 եվրո կվճարի մեքենայից հրաժարվելու և հեծանիվին անցում կատարելու համար
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ֆինանսապես խրախուսել քաղաքացիներին ավտոմեքենայից հրաժարվելու համար՝ հօգուտ էկոլոգիապես մաքուր հեծանիվի։ Նրանք, ովքեր կհրաժարվեն «կեղտոտ» անձնական տրանսպորտից, կստանան 4000 եվրո: Սակայն խոսքն անապահով ընտանիքների մասին է:
Անապահով ընտանիքներում ապրող քաղաքացիները կարող են վաճառել իրենց մեքենաները և պետությունից ստանալ 4000 եվրո վճար: Այն կարող է օգտագործվել սովորական կամ էլեկտրական հեծանիվ գնելու համար: Ավելի բարեկեցիկ միջավայրից մարդիկ ավելի քիչ սուբսիդավորման իրավունք կունենան, գրում է The Times-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության ծրագրի համաձայն՝ Փարիզը լիովին պիտանի կդառնա բացառապես հեծանիվ վարելու համար. 250 միլիոն եվրո կներդրվի քաղաքը երկանիվ տրանսպորտին հարմարեցնելու համար։ Առաջիկա հինգ տարիներին մայրաքաղաքում պետք է անցկացվի 130 կիլոմետր երկարությամբ հեծանվահրապարակ։
Ֆրանսիան մտադիր է հասնել եվրոպական այլ երկրների՝ Գերմանիային, Նիդեռլանդներին և Դանիայի, որոնք շրջանցել են նրան հեծանիվների տարածվածությամբ։ Հեծանվորդներն այժմ կազմում են Ֆրանսիայի բնակչության ընդամենը երեք տոկոսը, և եթե ձեռնարկված միջոցներն արդյունք ունենան, նրանց մասնաբաժինը կաճի մինչև ինը տոկոս: Համեմատության համար նշենք, որ Նիդեռլանդներում հեծանիվ է քշում քաղաքացիների 27 տոկոսը։