Դատարանը Փելոսիի ամուսնուն դատապարտել է հարբած վարելու համար
Կալիֆորնիայի դատարանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի ամուսնուն՝ Փոլ Փելոսիին դատապարտել է մեկ օրվա ծանր աշխատանքի և տուգանքի՝ հարբած վարելիս վթարի պատճառ դառնալու համար:
Երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ դատավորը Փոլ Փելոսիին դատապարտել է 5 օրվա ազատազրկման և 6,8 հազար դոլար տուգանքի, ինչպես նաև երեք տարվա պայմանական ազատազրկման: Հաշվի առնելով արդեն կալանքի տակ անցկացրած ժամանակը և Փելոսիի լավ պահվածքը՝ դատավորը համաձայնել է բանտային ժամկետը փոխարինել 8 ժամյա ուղղիչ աշխատանքով։ Բացի այդ, խոսնակի ամուսնուց կպահանջվի հաճախել հարբած մեքենա վարելու վտանգների վերաբերյալ եռամսյա դասընթացի, իսկ նրա մեքենան կհամալրվի վարորդի շնչում ալկոհոլի առկայությունը ստուգող հատուկ սարքով:
82-ամյա Փոլ Փելոսիի դեմ գործը հարուցվել է անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած վթարից հետո, երբ նրա նոր Porsche-ն բախվել էր Jeep-ին։ Վթարի վայր ժամանած ոստիկանությունը Փելոսիի արյան մեջ արձանագրել է ալկոհոլի թույլատրելի մակարդակի գերազանցում։
Ո՛չ Փելոսին, ո՛չ էլ Jeep-ի վարորդը լրջորեն չեն տուժել: