Էլինա Դանիելյանը շարունակում է մնալ ԵԱ-ի առաջատարների շարքում
Հայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը հավաքել է 3,5 միավոր և շարունակում է մնալ առաջատարների շարքում: Նույնքան միավորով 1-8-րդ տեղերը կիսում են ևս 7 շախմատիստուհիներ:
3-ական միավոր ունեն մեր Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:
Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաև Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Եվրոպայի անհատական առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և եզրափակվի 31-ին: