Թուրքական կողմի կարծիքով՝ Մոսկվայի հետ համաձայնագրի ստորագրման դեպքում Ղրիմը պետք է անցնի Ուկրաինային
Ղրիմը պետք է կրկին դառնա ուկրաինական տարածքի մաս, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագիր ստորագրվի: Նման կարծիք է արտահայտել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը CNN-ին տված հարցազրույցում:
«Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին անօրինական է, և Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր: Ղրիմն ուկրաինական տարածքի մաս է: Դա պետք է լինի ցանկացած համաձայնագրի հիմքը, որը կկնքվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,-ասել է նա: