Ներկայացվել է աշնան ամենաթրենդային կոշիկը
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Who What Wear նորաձևության պորտալի խմբագիր Մաքսին Էգգենբերգերը նշել է 2022 թվականի աշնան թրենդային կոշիկները։
Առաջիկա սեզոնում արդիական կլինեն բարձրակրունկ կոշիկները, որոնք ներկայացրել են Blumarine-ը և Vivienne Westwood-ը։ Բացի այդ, հանրաճանաչ կդառնան կիսաճտքավոր կոշիկները՝ զարդարված բյուրեղներով կամ թանկարժեք քարերով, նշել է փորձագետը։ Նմանատիպ մոդելներ, օրինակ, ներառված են Jil Sander ապրանքանիշի հավաքածուում։
Միաժամանակ լրագրողն այս ցանկում ներառել է հարթ կոշիկներ, կովբոյական ոճի երկարաճիտ կոշիկները, որոնք հիշեցնում են 1990-ականների գրանժ մշակույթը։ Ցուցակում ավելանում են նաև մետալիկ կոշիկները, որոնք ներկայացրել են Emporio Armani-ում և Courreges-ում, ավելացրել է Eggenberger-ը: