ԱՄՆ-ում 64-օրյա անդադար թռիչքից հետո վթարվել է արևային էներգիայով աշխատող ԱԹՍ-ն
ԱՄՆ-ում 64-օրյա անդադար թռիչքից հետո վթարվել է եվրոպական Airbus կոնցեռնի արտադրած, արևային մարտկոցներով աշխատող Zephyr-8 անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում է Simple Flying պարբերականը:
«Zephyr-ը բախվել է հանգամանքների, որոնք ավարտվել են սարքի թռիչքի ավարտով: Ոչ ոք չի տուժել: Ընթանում է ստրատոսֆերայում ավելի քան 1500 ժամյա առաքելության արդյունքներով ստացված տվյալների վերլուծություն»,- Airbus-ից հայտնել են պարբերականին:
Zephyr-8-ի հետ կապը կորել էր օգոստոսի 19-ին, ամերիկյան Արիզոնա նահանգի երկնքում: Անօդաչուի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ:
Նշվում է, որ սարքը սահմանել է անօդաչու թռիչքի տևողության նոր ռեկորդ՝ ավելի քան կրկնակի գերազանցելով նախկին առավելագույն արդյունքը:
Zephyr-8-ի երկարությունը կազմել է մոտ 25 մետր, քաշը՝ 75 կգ։