Բարսելոնան մերժել է Չելսիի առաջարկը
«Բարսելոնան» մերժել է «Չելսիի»՝ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու առաջին առաջարկը, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Diario Sport-ը։
Լոնդոնյան ակումբը 15 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի համար։ Նշվում է, որ կատալոնացիները 20-25 մլն եվրո են ակնկալում ստանալ գաբոնցի հարձակվողի վաճառքից։
Թիմի գլխավոր մարզիչ Չավին չի ցանկանում բաց թողնել հարձակվողին, սակայն ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում գրանցել թիմի նորեկ Ժյուլ Կունդեին։