Լեհական հայտնի ընկերությունը գազի գնի պատճառով դադարեցրել է պարարտանյութի արտադրությունը
Լեհական էներգետիկ խոշորագույն կոնցեռնի՝ Orlen-ի մաս կազմող ANWIL պարարտանյութ արտադրող ընկերությունը դադարեցրել է ազոտական պարարտանյութերի արտադրությունը գազի բարձր գների պատճառով, ասվում է ընկերության օգոստոսի 23-ի հաղորդագրության մեջ։
«Եվրոպայում բնական գազի գների աննախադեպ և ռեկորդային աճի պատճառով ANWIL-ը որոշել է ժամանակավորապես դադարեցնել ազոտական պարարտանյութերի արտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Գրում է Iz.ru-ն։
Ընկերությունը նշել է, որ բնական գազը ազոտական պարարտանյութերի արտադրության մեջ օգտագործվող հիմնական հումքն է։ Նրանք նաև վստահեցրել են, որ արդյունահանումը կվերսկսվի գազի շուկայում կայունացումից հետո։
Եվրոպայում գազի ռեկորդային բարձր գները ստիպել են լեհական Grupa Azoty պարարտանյութ արտադրող ընկերությանը ևս դադարեցնել գործունեությունը։
Լոնդոնի ICE բորսայի տվյալներով, երկուշաբթի օրը Եվրոպայում գազի ֆյուչերսների հաշվարկային գինը գերազանցել է 2861,6 դոլարը 1000 խմ-ի դիմաց՝ հասնելով պատմական առավելագույնի 1996 թվականից ի վեր։