ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամը» «Դոն Պիպոյի» զրահապատ Mercedes-ով դիմում փախուստի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 452 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 22-ին, Երևանի կենտրոնում՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ տեղի է ունեցել ծեծկռտուքը, և այն կանխելու համար միջամտել են ոստիկանության ծառայողները, այդ ժամանակ վնասվածք է պատճառվել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորներից մեկին։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական համարանիշներով Mercedes-ը կանգնում մի խումբ անձանց մոտ, որի ժամանակ էլ սկսվում է վիճաբանություն-ծեծկռտուքը։