Հառիճ բնակավայրում իրականացվում են վթարավտանգ հատվածի վերացման աշխատանքներ
Շիրակի մարզի Հառիճ բնակավայրում Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում իրականացվում են վթարավտանգ հատվածի վերացման աշխատանքներ։ Մասնավորապես, կատարվում է ջրահեռացման համակարգի նորոգում, մայթերի կառուցում, կիրականացվի 207 գծամետր ասֆալտապատում։
Աշխատանքները կատարում է «Արհովշին» ընկերությունը։
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհով։
Առաջիկայում նշված ծրագրի շրջանակում այլ բնակավայրերում նույնպես կարվեն առկա վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ։