Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ չեն գրավել․ ՊՆ-ն հերքում է
Օգոստոսի 22-ին Վոլոդյա Հովհաննիսյանի՝ ուղիղ եթերում հնչեցրած պնդումներն այն մասին, որ Ջերմուկից դեպի Սիսիան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները տարածքներ են գրավել՝ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել, զերծ մնալ չճշտված և իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հրապարակելուց», - ասել է նա: