Հյուրանոցից գողացել են Չերչիլի՝ առանց սիգարի ամենահայտնի լուսանկարը
Օտտավայի Chateau Laurier հյուրանոցից գողացել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի սև-սպիտակ լուսանկարը, որը վերնագրված է այսպես՝ «Մռնչացող առյուծը»: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։
Château Laurier-ի գլխավոր տնօրեն Ժենևիվ Դյուման ասել է, որ լուսանկարը կախված է եղել իրենց ընթերցասրահում 1998 թվականից: «Մեզ շատ զայրացրել է այս աղաղակող դեպքը»,-ասել է նա: Հայտնի է, որ գողերը բնօրինակը փոխարինել են պատճենով, որը հայտնաբերվել է վերջերս։ Փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում:
Նկարն արվել է 1941 թվականի դեկտեմբերին կանադացի լուսանկարիչ Յուսուֆ Քարշայի կողմից երկրի խորհրդարանում Չերչիլի ելույթից հետո՝ հենց հյուրանոցից ոչ հեռու։ Լուսանկարը ճանաչվել է քաղաքական գործչի՝ առանց սիգարի ամենահայտնի կերպարը։ Հիմնականում Չերչիլին կարելի էր լուսանկարել միայն սիգարով: Լուսանկարի անունը կապված է բրիտանացի վարչապետի դեմքի արտահայտության հետ, ով կնճռոտվում է օբյեկտիվին նայելիս։