Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ «առավելագունս շատ ռուսներ սպանելու» մասին հայտարարության պատճառով
Ղազախստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել երկրում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլևսկուն՝ վերջինիս այն հայտարարության պատճառով, որ Ուկրաինայի նպատակը առավելագույն թվով ռուսներին սպանելն է։ Դիվանագետը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ հանդիպելու Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Երմուխամբեթ Կոնուսպաևի հետ, գրում է kommersant.ru-ն:
«Ղազախական կողմը հայտնել է իր դիրքորոշումը, որ նման հայտարարություններն անհարիր են և անպատշաճ օտարերկրյա պետության դեսպանի գործունեության համար։ Նման գործողությունները չպետք է վնասեն պետությունների բարեկամական հարաբերություններին»,- ասվում է Ղազախստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ սոցցանցերում հրապարակվել էր Վրուբլևսկու հարցազրույցից մի հատված, որտեղ նա ասում է, որ հիմա հիմա ուկրաինական բանակը ինչքան շատ ռուս սպանի, այնքան քիչ են նրանց սպանելու ուկրաինացիների հաջորդ սերունդները։