Reebok-ը վերադառնում է Ռուսաստան
Reebok-ը, որը մասնագիտացած է սպորտային հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրության մեջ, հայտարարել է Ռուսաստան վերադառնալու մասին։ Այս մասին հայտնում է «Моя Москва» Telegram-յան ալիքը։
«Կարեւոր նորություն Reebok ապրանքանիշից. շտապում ենք կիսվել, որ մինչ Reebok մանրածախ եւ առցանց խանութները դադարեցրել են իրենց աշխատանքը, «ФЛО ОБУВЬ РУ» ՍՊԸ-ն իրավունք է ստացել Ռուսաստանում վաճառել Reebok-ի ապրանքները։ Եթե ցանկանում եք կապի մեջ մնալ Reebok-ի հետ, երբ ապրանքանիշը վերսկսի իր գործունեությունը, խնդրում ենք տրամադրել ձեր համաձայնությունն անձնական տվյալների փոխանցմանը «ФЛО ОБУВЬ РУ» ՍՊԸ-ին, ինչպես նաեւ ձեր համաձայնությունը՝ նոր գաղտնիության քաղաքականությանը», - ասվում է բրենդի մշտական հաճախորդներին ուղարկված նամակում:
2022 թվականի մարտին Reebok խանութները դադարեցրել են իրենց աշխատանքը Ռուսաստանում։