Քաղաքապետը պահանջել է մայրաքաղաքը ռմբապաստարաններով ու թաքստարաններով ապահովել
Դպրոցների եւ մանկապարտեզների նկուղները պետք է մաքրվեն անպետք եւ հնացած գույքից։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետի խոսքով՝ նկուղները պետք է ռմբապաստարանների վերածվեն։ Կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուամենայնիվ, Սարգսյանին չի բավարարել։ Նրա խոսքով՝ պատասխանատու մարմինները հանձնարարականի կատարմանը չեն հետեւել։
«Դուք ոչնչի չեք հետեւել, եւ այդ պատճառով էլ ոչինչ չի արվել: Այս խնդիրն ի հայտ եկավ դեռ պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ մենք ռմբապաստարաններ եւ թաքստարաններ էինք փնտրում։ Արդյունքում պարզվեց, որ 1970-ականների գույքը, որն այժմ պիտանի չէ, այդպես էլ դուրս չի գրվել։ Այդ գույքը, չգիտես ինչու, որոշել են այդ գույքը տեղավորել նկուղներում»,- դժգոհեց Սարգսյանը՝ կոչ անելով հնարավորինս արագ լուծել խնդիրը։