Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է՝«գարնանային մահափորձերից» հետո շրջում է միայն թիկնապահների ուղեկցությամբ
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ ինքն արդեն մի քանի ամիս է՝ ամենուր այցելում է թիկնապահների ուղեկցությամբ։ Այս մասին գրում է teleprogramma.pro-ն։
Սիմոնյանի խոսքով՝ նախկինում իր դեմ մահափորձի անհաջող փորձերից հետո ստիպված է եղել թիկնապահներ վարձել։ Լրագրողը պատմել է, որ Դարյա Դուգինայի սպանությունից երկու ժամ առաջ հանգստանալիս է եղել այգում։ Ճանապարհին հայտնաբերված բոլոր կասկածելի իրերը, նշել է լրագրողը, ստուգում են թիկնապահները։
«Նստարանին դրված է մանկական գնդակ: Տղաներից մեկը հանկարծ շտապում է դեպի այդ գնդակը: Ես ասում եմ. «Ի՞նչ է պատահել։ Դա պարզապես գնդակ է»: Նա պատասխանում է. «Եթե ես ձեզ վերացնելու խնդիր ունենայի, հենց այդպես էլ կանեի՝ պարզապես գնդակ կդնեի ձեր ճանապարհին», - մեջբերում է Սիմոնյանը հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ աղջիկը մահացել է օգոստոսի 21-ի գիշերը մեքենայի պայթյունից։ Նա ռուս քաղաքագետ, հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրն էր։ Աղմկահարույց հանցագործության զոհը հայտնի էր իր ակտիվ ռուսամետ դիրքորոշմամբ։ Նա հաճախ էր հայտնվում հեռուստաէկրաններին, ակտիվորեն վարում էր սոցիալական ցանցերը։