Տղամարդը զանգել է ոստիկանություն ու սպառնացել, որ կպայթեցնի ոստիկանության շենքը, կվնասի բաժնի ղեկավարությանը
ՏեսանյութերՕգոստոսի 21-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը եւ կվնասի բաժնի ղեկավարությանը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում եւ ձերբակալվեց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 42-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։