ՌԴ-ում հայտնաբերվել է COVID-19-ի 39 669 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 39 հազար նոր դեպք, հաղորդում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
«Հայտնաբերվել է COVID-19-ի 39 669 նոր դեպք, մեկ օրում մահացել է 64 մարդ»,- ասվում է զեկույցում։
Զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում օրական ավելի քան 1,8 հազար մարդ է հոսպիտալացվել, ինչը 46,3%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ:
Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 11 մարզում, 66-ում՝ նվազում, ութում իրավիճակը չի փոխվել։
Մեկ օրում ապաքինվել է 22 236 մարդ: