Բեռնատարների վարորդների հետ մարզպետի հանդիպումից հետո միջպետական մայրուղում բնականոն երթևեկությունը վերականգնվել է
Երեկ կեսօրից մինչ այս պահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը գտնվել են Մ2 միջպետական մայրուղում և զրուցել բեռնատարի վարորդների հետ. ներկա պահին մայրուղում վերականգնվել է բնականոն երթևեկությունը: Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Հիշեցնենք, որ Սիսիան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը բեռնատարների վարորդները փակել էին: Դժգոհ էին բեռնատարների պարտադիր կշռման գործընթացից: