Պայթել է հայտնի քաղաքագետի աղջկա մեքենան. տեսանյութ
ՏեսանյութերՄերձմոսկովյան մայրուղում պայթել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ում անվանում են «ռուսական աշխարհի գաղափարախոս»։ Կինը տեղում մահացել է:
Ականատեսների վկայությամբ՝ մեքենայում պետք է լիներ ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին տեղափոխվել է այլ մեքենա։
Տեղի ունեցածի առաջին վարկածը գազի բալոնի պայթյունն էր, սակայն այժմ իրավապահները հակված են կարծելու, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել մեքենայի հատակի տակ։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա հնարավոր է, որ մահափորձի թիրախն ինքն է եղել Ալեքսանդր Դուգինը։ Հայտնում է BBC-ին։
Շաբաթ օրը Ալեքսանդր Դուգինը և նրա դուստր Դարիան ներկա են գտնվել «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին, որին աջակցում են Մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամը, Մոսկվայի մարզի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը ու Օդինցովոյի վարչակազմը