Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնացել են. ԶԼՄ-ներ
Ամերիկացի կինոդերասան Բեն Աֆլեքը և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կրկին ամուսնացել են Ջորջիա նահանգում, հայտնում է Page Six-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հաղորդվում է, որ ամուսնությունը տեղի է ունեցել Նևադայի Քլարկ շրջանում, որն ընդգրկում է նաև Լաս Վեգաս քաղաքը։
Նշվում է, որ հյուրերը, այդ թվում՝ Աֆլեքի վաղեմի ընկեր դերասան Մեթ Դեյմոնը և նրա կինը, սպիտակ հագուստով են եղել, որպեսզի համապատասխանեն թեթև դեկորացիաներին և ծաղկային կոմպոզիցիաներին։ Արարողությանը ներկա են եղել նաև ռեժիսոր Քևին Սմիթը և դերասան Ջեյսոն Մյուեսն իրենց ամուսինների հետ:
Աֆլեքն ու Լոպեսը վերականգնել են իրենց հարաբերությունները անցյալ տարի՝ երկարատև բաժանումից հետո: Զույգն առաջին անգամ նշանադրվել է 2002 թվականին, սակայն երկու տարի անց նրանց կապը խզվել էր: