Իսպանիայում անվասայլակով տղամարդը թալանել և ծեծի է ենթարկել զբոսաշրջիկին
Իսպանիայում ձերբակալել են 56-ամյա հոլանդացուն, ով հաշմանդամի սայլակով է։ Նա կասկածվում է զբոսաշրջիկների վրա հարձակվելու մեջ, հայտնում է Ultima Hora-ն։
Գերմանացի երկու զբոսաշրջիկների վրա հարձակման կասկածանքով տղամարդը բերման է ենթարկվել Պլազա դել Օլիվար դե Պալմա հրապարակում։
Ըստ քննիչների՝ կասկածյալը հարվածել է տուժածի դեմքին և խլել դրամապանակը, իսկ հետո փորձել է անվասայլակով փախչել։ Նրա հետևից վազել են զբոսաշրջիկները։
Հետապնդումը տեսել են մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները, ովքեր բռնել են գողին ու ձերբակալել։
Տուժած զբոսաշրջիկը բժշկական օգնության կարիք է ունեցել, այդ պատճառով շտապօգնություն է կանչվել, որը տուժածին տեղափոխել է հիվանդանոց։ Բերման ենթարկվածին նույնպես շտապօգնության մեքենան է տեղափոխել ոստիկանական բաժանմունք, քանի որ իրավապահները անվասայլակով անձանց տեղափոխելու համար պիտանի տրանսպորտային միջոցներ չեն գտել։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: