Ֆինլանդիայի վարչապետը թմրանյութերի թեստ է հանձնել
ՏեսանյութերՖինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը լրագրողներին խոստովանել է՝ որոշել է թմրանյութերի թեստ անցնել՝ բոլոր հնարավոր կասկածներին և բամբասանքներին վերջ դնելու համար։ Իսկ դրանք առաջացել ու տարածվել էին երկությի տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ վարչապետը զվարճանում է հայտնիների ընկերակցությամբ։
BBC-ն հաղորդում է, որ տեսանյութը դիտելուց հետո որոշ քաղաքական գործիչներ ենթադրել են, որ երկույթի մասնակիցները թմրանյութ օգտագործած վիճակում են։
Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը 36-ամյա Մարինը հայտարարել է, որ թեստ է հանձնել, սպասում է պատասխաններին, դրանք կլինեն հաջորդ շաբաթվա ընթացքում։ Միաժամանակ նա պնդել է, որ կյանքում երբևէ թմրանյութ չի օգտագործել։
Ֆինլանդիայի վարչապետն ասել է՝ անօրինական ոչինչ չի արել, ավելին պատշաճ կատարում է իր պարտականությունները, երկույթին մասնակցելու պատճառով էլ ոչ մի հանդիպում, քննարկում բաց չի թողել։
Սաննա Մարինը նաև հայտնել է՝ իմացել է, որ երեկույթը նկարահանվում է, սակայն բարկացել է, երբ այն հրապարակվել է համացանցում։
«Մարդիկ պետք է հասկանան, որ կա աշխատանքի ժամ, կա հանգստի ժամ»,-ասել է նա։