Թուրքիայում չեմպիոնի տիտղոսը նվաճած Սամվել Սիրամարգյանն իր հաղթանակը նվիրել է պատերազմում զոհված մորեղբորը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Թուրքիայի ընթացող պատանեկան ԵԱ-ին իրենց բրոնզե մեդալները ստացան նաև 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը և 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։
Հիշեցնենք, որ Հայկ Ղահրամանյանը նոկաուտով հաղթել էր թուրք բռնցքամարտիկին:
Իսկ ի պատիվ Սամվել Սիրամարգյանի՝ Թուրքիայում 2-րդ անգամ է հնչել Հայաստանի հիմնը: Մեր մարզիկը պարզապես անթերի էր ռինգում և արեց այն ինչ ցանկացավ: Հայ մարզիկը հաղթանակը նվիրել է հայրենիքի համար զոհված մորեղբորը, հայտնում է ֆեդերացիան: