Սնահավատ կալինինգրադցին մազերը կտրելուց հետո այրել է 33 աղբաման
Կալինինգրադի մարզի բնակիչը, վստահ լինելով կտրած մազերը այրելու անհրաժեշտության մեջ, այրել է 33 աղբի տարա, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մարզային վարչությունը, փոխանցում է Ռիա Նովոստին:
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մամոնովո քաղաքում օգոստոսի լույս 15-ի գիշերն այն բանից հետո, երբ մի տղամարդ ազգականների մոտ է եկել մազերի կտրվածքի համար։ Դրան հաջորդած խնջույքից հետո ալկոհոլի ազդեցության տակ քնել է, ապա արթնանալով՝ պարզել, որ կտրված մազերը նետել են աղբամանը:
«Կասկածյալը, լինելով սնահավատ անձնավորություն, նախընտրել է այրել կտրված մազերը, ինչի արդյունքում անմիջապես գնացել է մոտակա աղբանոց և այրել աղբամանները, տղամարդու հարազատներին հաջողվել է հանգցնել կրակը, սակայն նրան հետ պահել չեն կարողացել»,- ասված է մարզային ոստիկանության պաշտոնական Telegram-ի հաղորդագրության մեջ։
Վնասը կազմել է ավելի քան 356 հազար ռուբլի։ Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «Վանդալիզմ» հոդվածով։